ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Կիևում լրագրող է սպանվել

Կիևում լրագրող է սպանվել
19.02.2014 | 12:41

Կիևում երեկվա իրադարձությունների արդյունքում սպանվել է «Вести» թերթի լրագրող Վյաչեսլավ Վերեմիյը: Լուրը հաստատել է թերթի գլխավոր խմբագիր Իգոր Գուժվան իր ֆեյսբուքյան էջում: Գուժվայի ունեցած տվյալներով՝ լրագրողը սպանվել է տաքսիով տուն վերադառնալիս: Նա եղել է իր կոլեգաների հետ: Խաչմերուկում մեքենայի վրա հարձակվել են «տիտուշկաները»` իշխանության աջակիցները, սկսել են ցնցել ավտոմեքենան, ապա դուրս են հանել վարորդին և դաժանաբար ծեծել, երկու հոգի վնասվածքներ է ստացել, իսկ լրագրող Վյաչեսլավ Վերեմիյը մահացել է շտապօգնության հիվանդանոցում` որովայնին հասցված հրազենային կրակոցից: «Տականքները սպանել են մեր լրագրողին` Սլավա Վերեմիյին: Տականքները չպետք է անպատիժ մնան: Սլավա… Հավերժ հիշատակ»,- գրել է իր էջում Գուժվան:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ավելի քան 20 լրագրող է տուժել Կիևում երեկվա դեպքերից:

Դիտվել է՝ 874

Մեկնաբանություններ